211652_close_icon
views-count1381 դիտում article-date 12:39 01-07-2015

Նեմցովի սպանության գործով անցնող Ղուբաշևը հայտնել է, որ պատրաստ է Օբամային էլ գնդակահարել

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Անզոր Ղուբաշևը հետաքննությանը ցուցմունքներ տալիս հայտարարել է, որ նման քայլի է դիմել հակառուսական և հակամուսուլմանական արտահայտությունների պատճառով, որն արել էր ընդդիմադիր գործիչը և նույնիսկ պատրաստ է եղել Օբամային գնդակահարել, գրում է kommersant թերթը: Նա նաև նշել է, որ իրեն դուր չի եկել Ուկրաինայի հարցով Նեմցովի դիրքորոշումը: Վերջինիսի խոսքով՝ Նեմցովը սադրանքներ էր հրահրում և ուզում էր ուկրաինական սցենարը կրկնել Ռուսաստանում: Ղուբաշևը նաև ասել է, որ իրեն վրդովեցրել են Մուհամեդ մարգարեի հասցեին արված Նեմցովի արտահայտությունները և պատմել է հանցագործության մանրամասները: «Եթե հիմա կրկին առիթ լիներ, ես նրան ևս մեկ անգամ գետնին կփռեի: Ես նույնիսկ առանց մտածելու Օբամային էլ կգնդակահարեի»,-ասել է Ղուբաշևը:

Նմանատիպ նյութեր