211652_close_icon
views-count5455 դիտում article-date 13:29 01-07-2015

Լիոնել Մեսին Պարագվայի հետ խաղում բոլորին հիացրել է. տեսանյութ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Պարագվայի հետ Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/01/58330/]խաղի[/url] (6:1) լավագույն խաղացող: Մեսին այդ խաղում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը վեց հաջող շրջանցում է կատարել. ավելի շատ, քան Պարագվայի հավաքականի բոլոր խաղացողները միասին վերցրած: Ինքը՝ Լիոնել Մեսին, հանդիպման վերաբերյալ ասել է հետևյալը. «Գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում մտնել դարպասը, բայց մենք գիտեինք. հենց գոլ խփենք, մեզ կանգնեցնել այլևս հնարավոր չէր լինի: Չորս խաղում մենք չորս գոլ էինք խփել, իսկ այստեղ՝ միանգամից վեց: Մենք հասել է 2014թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ, հասել է Ամերիկայի Գավաթի եզրափակիչ և այժմ ցանկանում ենք նվաճել այն: Ինձ համար կարևոր չէ, որ գոլ չեմ խփում: Առայժմ դա թիմն է անում: Հուսով եմ, իմ և իմ թիմակիցների կարևորագույն գոլերը ամենաբարձրյալը պահել է եզրափակիչի համար», ասել է Մեսին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր