211652_close_icon
views-count27407 դիտում article-date 17:54 01-07-2015

Ի՞նչ է մտածում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` իր օգնականի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից թռնելու պահով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի օրվա առթիվ միջոցառմանը մասնակցելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին «սադիստ» Պերմյակովի, Սյունիքի մարզպետ, տխրահռչակ մեծն Լիսկայի անոււղղելի որդու քաջագործությունների դեպքերին: Գլխավոր դատախազը պատասխանեց նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հարցին, թե ինչն է պատճառը, երբ այս տարվա մայիսի 2-ին իր օգնական, 54-ամյա Միհրան Մինասյանը գլխավոր դատախազության հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի 090 GG 01 համարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկում հետիոտնին` Երևանի բնակչուհի, 45-ամյա Գայանե Գազիյանին և թողնելով անօգնական` դիմում փախուստի: Հարցի առնչությամբ Գլխավոր դատախազի պատասխանը` տեսանյութում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ քննչական գործողություններ, պարզել էին մայիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Երևանում՝ Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց, Երևանի բնակչուհի, 45-ամյա Գայանե Գազիյանին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/28/54465/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Պարզվել էր, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Միհրան Մինասյանը, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական: Վրաերթը նա կատարել էր ծառայողական՝ Toyota մակնիշի 090 GG 01 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ վրաերթի օրը հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի և 244 հոդվածի հատկանիշներով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր