«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվում է «Ինտեր»
«Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյան կարիերան կշարունակի իտալական «Ինտերում»:
Այսօր 24-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Միլան, որի օդանավակայանում տեսել են նրան և այնտեղ վաղը բուժզննում կանցնի:
Նշվում է, որ Մոնտոյան «Ինտերում» երկու մրցաշրջան վարձավճարով հանդես կգա, ինչի համար իտալական ակումբը «Բարսելոնային» կվճարի 1,5 մլն եվրո: