Բաղրամյան պողոտայի ցուցարարներից ոմանք տասնմեկերորդ գիշերն էլ կլուսացնեն այնտեղ
Բաղրամյան պողոտայի ցուցարարները տասնմեկերորդ գիշերն էլ կլուսացնեն այնտեղ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ի թղթակիցը, իրավիճակը հանգիստ է, մարդիկ տարբեր խմբերի բաժանված քննարկումներ են իրականացնում: Երգ, երաժշտություն չկա. այդ կերպ փորձում են չխանգարել տարածքի բնակիչների հանգիստը:
Այսօր անհամեմատ ավելի սակավաթիվ են:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։