211652_close_icon
views-count1743 դիտում article-date 23:00 03-07-2015

Արցախում է ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան

Հուլիսի 1-6-ը օպերային երգչուհին վարպետության դասեր է տալու դասական երգեցողության երիտասարդ կատարողներին: Ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով երգչուհին երկրորդ անգամ է Արցախում: Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ`դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում: Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը: Առաջին լսումներից Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել: Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված երգիչների մասնակցությամբ: Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը, երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը, Ելենա Յուդինան և Յանա Սաֆոնովան:

Նմանատիպ նյութեր