211652_close_icon
views-count2672 դիտում article-date 10:00 04-07-2015

Հայաստանը Ադրբեջանից գորգեր է ներմուծում. «ՉԻ»

Պարզվում է, Հայաստանը նաև Ադրբեջանից է ապրանքներ ներմուծում, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը ու հավելում. «Ճիշտ է, ներմուծման ծավալները շատ քիչ են, սակայն՝ փաստն ինքնին հատկանշական է: Ադրբեջանից Հայաստան ներմուծելը երևում է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության՝ 2014թ. հաշվետվության մեջ, համաձայն որի՝ ներմուծվել է 3.2քմ մակերեսով 600 դոլար արժողության ապրանք: Ենթադրվում է, որ ներմուծվել է գորգ: Ի դեպ, Հայաստանն Ադրբեջանից գորգեր էր ներմուծել նաև 2011 թ. այն ժամանակ՝ 29.9 քմ չափով, 8.5 հազար դոլար արժողությամբ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր