211652_close_icon
views-count1625 դիտում article-date 18:04 06-07-2015

Հատուկ ծառայություն իրականացնողը յուրացրել է կալանավորի խոշոր չափերի գույքը. ՀՔԾ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում: Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափերով 896 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը վստահվել է հատուկ ծառայություն իրականացնող անձին, ով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիշյալ գույքը յուրացրել է: Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր