3164 դիտում
20:58 04-03-2015
Հատուկ ծառայություն իրականացնողը ալկոհոլային հարբածության վիճակում վթարի է ենթարկվել
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված եզրակացության մեջ իրականությունը ներկայացվել է աղավաղված կերպով:
Մասնավորապես՝ ըստ ոստիկանությունից ստացված եզրակացության՝ հիշյալ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Հակոբ Գ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հոգնածության պատճառով քնել է ղեկին, որի հետևանքով կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել ճամփեզրի մոտ կայանված «Վազ 2107» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին:
Սակայն ըստ ապահովագրական ընկերության` իրականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Հակոբ Գ.-ն, այլ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ հանդիսացող նրա եղբայրը:
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1625 դիտում
18:04 06-07-2015
Հատուկ ծառայություն իրականացնողը յուրացրել է կալանավորի խոշոր չափերի գույքը. ՀՔԾ
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան