Այսօր Ցիպրասը միջազգային վարկատուներին պետք է ներկայացնի բարեփոխումների նոր առաջարկները
Այսօր մինչև կեսգիշեր Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուներին պետք է ներկայացնի ֆինանսական օգնության դիմաց բարեփոխումների նոր առաջարկները: Եվրախումբը փաստաթղթերը պետք է ուսումնասիրի մինչև Եվրամիության գագաթաժողովը, որը նախանշված է կիրակի:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ դա վստահելի նախագիծ կլինի: Պարտքի վերակառուցման և ֆինանսական օգնության նոր ծրագրի դիմաց Աթենքը պետք է ընդունի բյուջեի ծախսերի կրճատման ու հարկերի բարձրացման պահանջները: Արժույթի միջազգային հիմնադրամը այս պայմանով պատրաստ է ներել հունական պարտքի մի մասը: