Ալեքսիս Ցիպրասը հայրենակիցներին նորից կոչ է արել «ոչ» ասել վարկատուներին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայրենակիցներին նորից կոչ են արել կիրակի նախանշված հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել վարկատուների պահանջներին:
Վարչապետի խոսքով, բացասական պատասխանը չի նշանակում Եվրոպայից բաժանում, այլ ընդհակառակը` վերադարձ եվրոպական արժեքներին: Ցիպրասը թոշակառուներին և պետծառայողներին հավաստիացրել է, որ խնայողությունների համար անհանգստանալու կարիք չկա:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը հայտարարել է, որ կառույցը կօգնի Աթենքին, եթե հույները չմերժեն վարկատուների պահանջները: