211652_close_icon
views-count1176 դիտում article-date 13:45 08-07-2015

Նիգերիայում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 25 մարդ

Նիգերիայի Զարիա քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 25 մարդ: Պայթյունը որոտացել է տեղի վարչակազմի շենքում, այնուհետև զինված 3 անձինք կրակ են բացել պետծառայողների ուղղությամբ: Իշխանությունները ենթադրում են, որ հարձակման հեղինակը «Բոկո Հարամ» խմբավորումն է: Միայն անցած շաբաթվա ընթացքում Նիգերիայում հարձակման զոհ է դարձել ավելի քան 200 մարդ: Նշենք, որ «Բոկո Հարամ» խմբավորումը արդեն 6 տարի մարտեր է մղում Նիգերիայի հյուսիսում իսլամական խալիֆայություն ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր