211652_close_icon
views-count859 դիտում article-date 09:55 17-10-2024

31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը

Հոկտոմբերի 16-ին Բուենոս Այրեսում 31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ, One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Արտիստի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, ԶԼՄ-ները չեն բացառում, որ Լ.Փեյնն ինքնասպան է եղել:

Փեյնը նաև ֆիլմերի և սերիալների մեջ է հայտնվել, որոնցից են iCarly սերիալը և One Direction-ի ինքնակենսագրական ֆիլմ This is us-ը։

Փեյնը հայտնվել է "Attitude Magazine"-ի շապիկին, "Տարվա ամենակրքոտ տղամարդ" մրցանակին արժանանալուց հետո։

Նմանատիպ նյութեր