718 դիտում
14:14 08-07-2015
Մայրաքաղաքում շարունակվում է մայթերի սալիկապատումը
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում մայթերի բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները:
Գործընթացն իրականացվում է 2 ուղղություններով. մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, դրանք ընդամենը վերատեղադրվում են: Հետագա շահագործման համար ոչ պիտանի, վնասված կամ կոտրված սալիկներն էլ փոխարինվում են նորերով:
Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի գերակշիռ մասը: Այս տարի, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, բակերի ու այգիների, մեծ ուշադրություն դարձվեց նաև Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետիոտնային ճանապարհների նորոգմանը:
Ծրագրով նախատեսվում է նաև նորերով փոխարինել Հանրապետության հրապարակին հարակից մայթերի՝ նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2015թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին,սակայն ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:
Նմանատիպ նյութեր
952 դիտում
13:37 22-08-2014
Մայրաքաղաքում շարունակվում է մայթերի սալիկապատումը
1115 դիտում
11:20 26-08-2014
Մայթերի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ