1464 դիտում
10:58 09-07-2015
Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան եւ այնտեղ հանդես եկել ելույթով, տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Իր ելույթում ԼՂՀ Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ պատասխանել բարձրացված հարցերին:
Նախագահն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաեւ հանդիսանում է ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը:
Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի եւ հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:
Հանդիպմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
14:56 08-07-2015
Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում
897 դիտում
09:28 09-07-2015
Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ
1116 դիտում
10:46 10-07-2015
Բակո Սահակյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին
Այս բաժնից
517 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
529 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար