2473 դիտում
11:53 09-07-2015
Մանդատները վայր դնելու կոչը իր մեջ որոշակի «ական» է պարունակում. «168 Ժամ»
Երեկ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ է արել բոլոր պատգամավորներին, «ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված», վայր դնել մանդատները, գրում է «168 ժամ» թերթը ու ներկայացնում. «Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ դուք, միևնույն է, ոչինչ չեք կարողանում փոխել, ազդել որոշումների վրա, ժամանակ առ ժամանակ անում եք քայլեր՝ դիվիդենտներ շահելու համար, որոնք ի նպաստ հանրությանը չեն ծառայում, կոչ եմ անում՝ հրապարակայնորեն վայր դրեք ձեր մանդատները՝ թողնելով դաշտը նրանց, ովքեր ապօրինի, հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են կայացնում:
Դրանով դուք կստեղծեք քաղաքական ճգնաժամ` առաջին հերթին՝ չլեգիտիմացնելով այդ որոշումներն ու որոշողներին…»,- իր կոչը հիմնավորել է Վաղինակ Շուշանյանը:
Հասկանալի է, կոչն ուղղված է ոչ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորներին, ՀՀԿ-ականներին այդ կոչը չի վերաբերում: Ընդհանրապես, պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկը վերջին տարիներին պարբերաբար տարբեր առիթներով հնչել է մեր քաղաքական կյանքում և միշտ արժանացել է ընդդիմադիր պատգամավորների մեծամասնության կամ մերժողական, կամ արհամարհական պատասխանին: Մեծ հավանականությամբ, նույնը կլինի նաև այս կոչի դեպքում: Պատգամավորական մանդատները վայր դնելը գրեթե ինքնին կնշանակի՝ քաղաքականությունը տեղափոխել փողոց:
Սա ինչ-որ իմաստով հակասում է հենց «Ո՛չ թալանին» նախաձեռնության հռչակած ուղենիշերին, որոնցից առաջնայինը պայքարը չքաղաքականացնելն էր: Եթե երիտասարդներն անցած երկու շաբաթներից հետո հանգել են նրան, որ այդուհանդերձ, առանց քաղաքականացման՝ քաղաքացիական պայքարը չի կարող ավելի մեծ հաջողություններ ունենալ, ապա մանդատները վայր դնելու կոչը կարող է ծառայել այդ նպատակին:
Մյուս կողմից՝ այն իր մեջ որոշակի «ական» է պարունակում այն իմաստով, որ մանդատները վայր դնելուց հրաժարվողները կարող են հռչակվել՝ որպես «դավաճաններ» կամ «ռեժիմի սպասավորներ», ինչը, բնականաբար, չի կարող նպաստել քաղաքացիական-քաղաքական հակադրության վերացմանը, ու կստացվի, որ թալանի ու թալանչիների դեմ պայքարելու փոխարեն՝ քաղաքացիական ակտիվիստները պայքարում են իշխանությանը գոնե առանձին վերցրած հարցերում ընդդիմացող պատգամավորների դեմ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
15:09 17-02-2022
Ռոբերտ Քոչարյանը չի բացառում մանդատները վայր դնելու հնարավորությունը. News.am
1766 դիտում
09:05 22-11-2022
«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր են դնելու․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը