211652_close_icon
views-count1073 դիտում article-date 13:01 09-07-2015

Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը

ՄԱԿ-ի՝ Փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնի սահմանագիծը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է. «Սա մինչ օրս մեկ հակամարտության ընթացքում փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց ամենամեծ թիվն է: Դա բնակչություն է, որն ունի միջազգային հանրության աջակցությունը, իսկ դրա փոխարեն աօրում է ամենասարսափելի պայմաններում և էլ ավելի ընկնում աղքատության ճահճի մեջ»: Ներկա պահին Սիրիայից փախած մարդկանց մեծ մասը ապաստանել է Լիբանանի, Հորդանանի, Իրաքի, Եգիպտոսի և Թուրքիայի տարածքներում: Եվս 270 հազար սիրիացի դիմել է եվրոպական պետություններին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով:

Նմանատիպ նյութեր