211652_close_icon
views-count3000 դիտում article-date 16:04 22-08-2018

Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը գերազանցել Է 800 միլիոնը

Չինաստանում Համաշխարհային ցանցի օգտատերերի թիվը հասել Է 802 միլիոնի. միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում այն ավելացել Է 3,8 տոկոսով կամ 29,68 միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/944573.html]Արմենպրես[/url]»-ը, ասված Է Չինաստանի լրատվական ինտերնետ-կենտրոնի (CNNIC) զեկույցում: Զեկույցի համաձայն, Համացանց մուտք ունի Չինաստանի բնակչության 57,7 տոկոսը: Շարժական ինտերնետից օգտվում Է 788 մլն մարդ՝ երկրում ինտերնետ-օգտատերերի ընդհանուր թվի 98,3 տոկոսը: 2017 թվականի վերջին այդ ցուցանիշը հասնում Էր 97,5 տոկոսի: Միեւնույն ժամանակ այն օգտատերերի թիվը, որոնք ցանց են մտնում սովորական համակարգչից կամ նոութբուքից, 2017 թվականի վերջի տվյալների համեմատությամբ կրճատվել Է 4,1 տոկոսով եւ 1,3 տոկոսով՝ համապատասխանաբար՝: Արագորեն աճում Է նաեւ այն մարդկանց թիվը, որոնք վճարումները կատարում են շարժական սարքերի օգնությամբ: Եթե 2017 թվականին նման վճարումներից օգտվում Էր ինտերնետ-օգտատերերի 65,5 տոկոսը, ապա 2018 թվականի հունիսի վերջին այդ թիվը հասել Է 71,9 տոկոսի: Չինաստանում Համացանցի միջոցով կառավարական ծառայություններն օգտագործում Է 470 միլիոն մարդ՝ բոլոր օգտատերերի 58,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր