211652_close_icon
views-count1281 դիտում article-date 07:47 10-07-2015

Մեր պետական պարտքը աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Հաջորդ տարի ՀՀ կառավարությունը մտադիր է ներգրավել ևս մոտ 909 միլիոն դոլարի պարտք։ Սա ակնհայտ է դառնում կառավարության ներկայացրած և երեկ հաստատված «2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի» ուսումնասիրությունից»։ Ըստ թերթի, եթե կառավարության կանխատեսած ցուցանիշների համաձայն 2016 թվականի սկզբին մեր պետական պարտքը կազմելու է 1 տրիլիոն 999 միլիարդ դրամ (4.2 մլրդ դոլար), ապա նույն տարվա վերջին այն պետք է կազմի 2 տրիլիոն 431 միլիարդ դրամ (5.1 միլիարդ դոլար)։ Տարբերությունը 432 միլիարդ դրամ է, որը դրամի այսօրվա փոխարժեքով կազմում է 909 միլիոն դոլար։ Ըստ կառավարության՝ մեր պետական պարտքը հաջորդ տարի կավելանա հենց այդքանով։ Սակայն նշենք, որ իրականությունը ավելի դաժան է լինելու. մեր պետական պարտքը աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը։

Նմանատիպ նյութեր