9454 դիտում
08:43 10-07-2015
Սուրիկ Խաչատրյանը նոր զրահապատ մեքենա է գնել. «Ժողովուրդ»
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել և մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել», գրում է «Ժողովուրդ» թերթը:
Այնուհետ թերթը հավելում է. «Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է: Սովորաբար Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ ունեցողներն են իրենց անվտանգության համար մտահոգվել, եւ դեռեւս չկա նախադեպ, որ զրահապատ ավտոմեքենան նրանց օգնած լինի:
Մյուս կողմից էլ, եթե իշխանություններին չհաջողվի Սուրիկ Խաչատրյանի որդու եւ հարազատների մասնակցությամբ ծեծի գործը «ջրել», ապա ստիպված պետք է լինեն նրան եւս մեկ անգամ պաշտոնանկ անել, այս անգամ, թերեւս, ընդմիշտ: Իսկ այդ դեպքում Սյունիքի մարզպետը հաստատ մտահոգվելու առիթ կարող է ունենալ: Ով-ով, նա բոլորից լավ գիտի, թե իր հարազատներն այս տարիների ընթացքում ինչեր են արել եւ քանի ընտանիքի ճակատագիր են խեղել»:
Նմանատիպ նյութեր
2872 դիտում
09:33 08-04-2014
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը 600 հազար դոլարանոց զրահապատ մեքենա է գնել․ ՀԺ
1069 դիտում
14:25 28-11-2023
Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
877 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ