ԱՄՆ-ն միջուկային նոր՝ B61-12 ռումբ է փորձարկել
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը և Միջուկային անվտանգության ազգային վարչությունը հուլիսի 1-ին առաջին անգամ փորձարկել են B61-12 տեսակի միջուկային ռումբը: Այդ մասին նշված է վարչության կայքում:
Առանց մարտագլխիկի ռումբը նետվել է Նևադա նահանգի Տոնոպա ռազմական պոլիգոնի տարածքում՝ F-15E կործանիչից: Հաղորդվում է, որ փորձարկումը հաջող է անցել:
Ըստ տեղեկությունների՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ն մտադիր է ևս 2 ռումբային փորձարկում իրականացնել: