211652_close_icon
views-count1406 դիտում article-date 11:29 10-07-2015

Եմենում հակամարտող կողմերը հրադադար հայտարարելու համաձայնության են հասել

Եմենում հակամարտող կողմերը հրադադար հայտարարելու համաձայնության են հասել: Մարդասիրական զինադադարը, որը ձեռք է բերվել ՄԱԿ-ի միջնորդությամբ, կսկսվի կեսգիշերին և կշարունակվի 6 օր` մինչև Ռամադանի ավարտը: Միաժամանակ Սանայում հուսիների ղեկավարների դիրքերի և տների ռմբակոծությունը երեկ շարունակվել է. Զոհվել է առնվազն 36 ապստամբ: Նշենք, որ վերջին 3 ամսում Եմենում սպանվել է ավելի քան 3 հազար մարդ. 1 մլն 300 հազարը ստիպված լքել են տները:

Նմանատիպ նյութեր