211652_close_icon
views-count4165 դիտում article-date 14:13 10-07-2015

21-ամյա Արշավիրը ծեծել է եղբոր կնոջը առաջարկություն արած երիտասարդին, բայց հետո բարիշել են

21-ամյա Արշավիր Շահգելդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, եղբորից տեղեկանալով վերջինիս կնոջ՝ Մարիամ Ավետիսյանի և Գագիկ Քիշմիրյանի հանդիպման ու նրա ներկայացրած առաջարկի մասին, որոշել է հանդիպել նրան և պարզաբանումներ պահանջել: Այդ նպատակով հեռախոսազանգով պայմանավորվածության համաձայն Ա. Շահգելդյանը ընկերոջ՝ Էգդար Ասատրյանի հետ միասին հանդիպել է Գագիկ Քիշմիրյանին Նոր Նորքի 2 զանգ. Թոթովենց փողոցին հարակից ցայտաղբյուրների մոտ, որտեղ նշված հարցի շուրջ զրուցելու ժամանակ Ա. Շահգելդյանը բռունցքով հարվածել է Քիշմիրյանի դեմքին: Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Արշավիր Շահգելդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի` ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Նմանատիպ նյութեր