5305 դիտում
16:47 10-07-2015
CAS-ի տարօրինակ որոշումը ի վնաս Հայաստանի հավաքականի եղավ. տեսանյութ
Լոզանում Մարզական արբիտրաժի դատարանը (CAS) չեղյալ է համարել ՈւԵՖԱ-ի որոշումը, որը Եվրո-2016-ի ընտրական փուլում Սերբիայի հետ խաղում տեխնիկական պարտություն էր գրանցել Ալբանիայի հավաքականին՝ տեղ գտած անկարգությունների համար, որոնք, ի դեպ, սադրել էին ալբանացիները:
ՈւԵՖԱ-ն ալբանացիներին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցել, միաժամանակ Սերբիայի հավաքականից երեք միավոր էր հանել: Երկու երկրների ֆեդերացիաներն էլ բողոքարկել էին այդ որոշումը:
CAS-ը՝ քննարկելով այդ որոշումները, տեխնիկական պարտություն է գրանցել սերբերին՝ երեք միավոր տալով ալբանացիներին և ուժի մեջ է թողել Սերբիայի հավաքականին երեք միավորից զրկելու որոշումը:
Այսպիսով, Ալբանիայի հավաքականի միավորները I խմբում դարձան 10 և այժմ նա դանիացիների հետ կիսում է 2-3-րդ տեղերը: Սերբերը, ինչպես և Հայաստանի հավաքականը՝ ունեն մեկական միավոր, իսկ առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է՝ 12 միավոր:
CAS-ի այս կողմնակալ որոշումը նշանակում է, որ Հայաստանի հավաքականի՝ խմբում գոնե երրորդ տեղ գրավելու հնարավորություններն արդեն գրեթե զրոյական են: Երրորդ տեղ գրավելու համար մեր հավաքականը պետք է հաղթի մնացած երեք հանդիպումներում, իսկ Ալբանիայի և Դանիայի հավաքականները՝ ոչ մի միավոր չվաստակեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2610 դիտում
23:00 21-03-2022
CAS-ը մերժեց Ռուսաստանի դիմումը՝ Լեհաստանի հավաքականի հետ անցումային հանդիպման վերաբերյալ
4821 դիտում
23:00 26-03-2015
Տարօրինակ հարցազրույց՝ տարօրինակ «բոսի» հետ. տեսանյութ
1628 դիտում
15:11 21-04-2021
Սարդարապատից վատ վիճակում չենք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն.Տիգրան Բալոյան
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում