211652_close_icon

Մահացել է «Մայրիկ» ֆիլմի հոր դերակատար Օմար Շարիֆը

views-count2266 դիտում article-date 19:47 10-07-2015
83 տարեկան հասակում կյանքից հեռացել է եգիպտացի աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆը: Շարիֆը հայտնի էր որպես արևելքից առաջին դերասանը, ով հաջողության էր հասել Հոլիվուդում: Նա հայտնի էր Բարբրա Սթրեյզանդի հետ «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կատակերգությունից, այնպիսի դասական կինոդերերից, ինչպիսիք են Լորենս Արաբացին և Դոկտոր Ժիվագոն: Հայ հանդիսատեսին Շարիֆը առավելապես ծանոթ է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից: Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար (1991թ.) Օմար Շարիֆին արգելել էին մուտք գործել Թուրքիա։

Նմանատիպ նյութեր