211652_close_icon
views-count2377 դիտում article-date 16:36 11-07-2015

ԱՄՆ-ում Օբամայի դիմակով անձինք խանութներ են թալանել

Կաիֆորնիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդու, ովքեր կասկածվում են խանութներ թալանելու մեջ: Զավեշտալին այն է, որ նրանք գողությունը կատարում էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիմակով: Ինչպես հաղորդել է KTLA հեռուստաալիքը, Ռիվեր Ռոբինսոնը և Ֆրենկի Էրնանդեսը մայիսի 29-ից հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում ավելի քան 15 խոշոր գողություն են կատարել 11 քաղաքների խանութներից և լցակայաններից: Նրանց հետքի վրա ոստիկանությունը կարողացել է դուրս գալ մատնահետքերի շնորհիվ: Երկուսի տներում խուզարկությամբ հայտնաբերվել է 150 մարիխուանայի թուփ: Նրանց բանտ են տեղափոխել՝ նշանակելով յուրաքանչյուրի համար 1-ական մլն դոլարի չափով գրավ:

Նմանատիպ նյութեր