ՌԴ-ում ձերբակալվել են թուրքեր, որոնք զբաղվել են ԻՊ-ի համար վարձկանների հավաքագրմամբ
Սվերդլովսկի մարզում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ենթադրաբար զբաղվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար վարձկանների հավաքագրմամբ:
Life News-ի տվյալներով, այժմ նրանց մտադիր են վտարել Ռուսաստանից: Ձերբակալվածներից մեկը Ռուսաստան է եկել, իբր, բիզնեսով զբաղվելու համար, սակայն իրականում նա մզկիթում զբաղվել է քարոզչությամբ: