Հազարավոր թուրքեր որոշել են անցկացնել գիշերը փողոցներում
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, հազարավոր թուրքեր որոշել են անցկացնել գիշեր փողոցներում` առաջինը ռազմական հեղափոխության չստացված փորձից հետո։ Նրանք փողոցներում այսպես ասած պահակություն են սկսել անել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Կիրակի օրը, ինչպես սպասվում է, բնակչությունը կարող է նորից դուրս գալ փողոցներ, որպեսզի բողոքի ցույց անցկացնի։
Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և այլ խոշոր քաղաքներում կենտրոնական հրապարակ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։
Նրանց ձեռքերում Թուրքիայի դրոշն է և արդարության ու զարգացման միավորման լոգոտիպով պաստառներ։
Բնակչությունը լոզունգներ է գոչում ընդդեմ հեղափոխականների և պահանջում մահապատիժ նրանց համար։