2559 դիտում
16:41 11-07-2015
Միացյալ Նահանգները կօգնի Ղարաբաղին. VOA
Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում եւ ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը, «[url=http://www.amerikayidzayn.com/content/article/2857634.html]Ամերիկայի Ձայնին[/url]» պատմեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը.
«Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարեւոր քայլ էր՝ Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար»:
Չուլջյանի խոսքով՝ 1998-ից ի վեր շարունակվող ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղին կարեւոր դեր է խաղում տեղի բնակչության մարդասիրական խնդիրները կարգավորելու համար: Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշմամբ 10 տոկոսով ավելացել է նաեւ ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասնելով 20 միլիոն դոլարի:
Հայաստանին ամերիկյան հատկացումները սոսկ թվեր չեն: Այդ միջոցներով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում եւ լիակատար բուժում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում եւ բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր:
Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով եւ բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.amerikayidzayn.com/content/article/2857634.html]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
17:12 25-06-2015
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի լրտեսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին
1488 դիտում
18:39 12-02-2016
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կողմ են արտահայտվել Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատմանը
3955 դիտում
13:07 06-02-2017
Միացյալ Նահանգները շատ սխալներ է գործել. Դոնալդ Թրամփ
Այս բաժնից
451 դիտում
15:39 26-10-2024
Մեծ Բրիտանիան հայտնել է, որ Իրանը «չպետք է» արձագանքի Իսրայելի հարվածներին
415 դիտում
14:53 26-10-2024
Վրաստանի ընտրատեղամասերից մեկը փակվել է․ ԿԸՀ նախագահն ընտրական հանձնաժողովին կոչ է արել պարզել իրավիճակը
832 դիտում
14:39 26-10-2024
Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածից հետո հայտարարում է պաշտպանության իրավունքի մասին