211652_close_icon
views-count1581 դիտում article-date 09:31 13-07-2015

Նյու Յորքում, Բրուքլինի թանգարանի մոտ կրակոցներ են հնչել. 15-ամյա 2 անչափահասներ ծանր վիրավորվել են

2 անչափահասներ ծանր հրազենային վիրավորում են ստացել երեկ Նյու Յորքի Բրուքլինի թանգարանի մոտ հնչած կրակոցների հետևանքով, հաղորդում է Tass-ը: Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել թանգարանի մոտ գտնվող այգում, որտեղ ընթանում էր ոչ մեծ երաժշտական փառատոն: Տեղի երաժշտական խմբերից մեկի ելույթի ժամանակ ունկնդիրների միջից մի տղամարդ սկսել է հրազենից կրակոցներ արձակել՝ վիրավորելով 15-ամյա 2 անչափահաս երեխաների: Նրանց ծանր վիճակում հոսպիտալացրել են, իսկ ոստիկանությունը փնտրում է տղամարդուն:

Նմանատիպ նյութեր