Չինաստանը հրաժարվում է արտասահմանյան անձնագրեր տրամադրել ազգային փոքրամասնություններին. HRW
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդամներն ահազանգում են, որ Չինաստանի իշխանությունները հրաժարվում են իրենց երկրի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտասահմանյնան անձնագրեր տրամադրել:
Կազմակերպության տվյալներով՝ մինչ երկրի բնակչության 92%-ը կազմող էթնիկ չինացիներն արագացված ռեժիմով կարողանում են ստանալ արտասահմանյան անձնագրեր, ույգուրները (էթնիկ թուրքեր) և թիբեթցիները մեծ խոչընդոտների են հանդիպում:
Վերջիններիս, հիմնականում, ստիպում են հավելյալ փաստաթղթեր ներկայացնել; Բացի այդ, հաճախ նրանց մերժում են անձնագիր տրամադրել և առանց որևէ բացատրության: