211652_close_icon
views-count6120 դիտում article-date 19:38 13-07-2015

Քենիայի արգելոցում հեպարդների ընտանիքը հայտնվել է զբոսաշրջիկների մեքենայում. ֆոտոշարք

Աշխարհի մի շարք կենդանաբանական այգիներում և ազգային արգելոցներում ոչ թե կենդանիններն են փակված վանդակներում, այլ մարդիկ են հատուկ մեքենանների օգնությամբ շրջում` վայրի բնության գրկում ծանոթանալով կենդանական աշխարհին: Օրեր առաջ Քենիայի Մասաի-Մարա ազգային արգելոցում զբոսաշրջիկների մեքենայում անսպասելի հայտնվել էր վագրակատուների` հեպարդների ընտանիքը: Գիշատիչներից մեկն անգամ թռիչք էր գործել մեքենայի սրահ և կարգին վախեցրել զբոսաշրջիկներին: 66-ամյա իռլանդացի ՄաքԿալդինը ապշել էր, երբ ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնվել էր հեպարդներից մեկը, որի հետ հանդիպումը նա դեռ երկար կհիշի: Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր