211652_close_icon
views-count1656 դիտում article-date 10:16 14-07-2015

Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ևս 2 առաջնորդների

Սիրիայի հյուսիս-արևելքում ավիահարվածների հետևանքով սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 առաջնորդներ, հաղորդում է ZN.ua-ն՝ հղում անելով Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդին: Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ խոսքը գնում է Իրաքի քաղաքացի Աբու Օսամա ալ-Իրաքիի և Սիրիայի քաղաքացի Ամեր ար-Ռաֆդանիի մասին: Հայտնի չէ, սակայն, թե ահաբեկիչները սպանվել են միջազգային կոալիցիոն ուժերի, թե սիրիական բանակի հասցրած հարվածներից:

Նմանատիպ նյութեր