211652_close_icon
views-count2901 դիտում article-date 11:44 14-07-2015

Պուտինի պատկերով բլուզ հագնելու համար պաշտոնից հեռացվել է Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոսը

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմիկինի ընդունած որոշումից հետո հետ է կանչվել Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոս Լևենթ Այդինը: Պատճառը եղել է այն, որ Այդինը հագել էր բլուզ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով: «Լևենթ Այդինը Ուկրաինայի շատ քաղաքացիների է օգնել, և այստեղ սկզբունքի հարց կա: Ես որոշում եմ կայացրել Ուկրաինայի հյուպատոսի նրա լիազորությունները դադարեցնելու մասին»,-մեջբերում է Ria Novosti-ն Կլիմկինի խոսքը: Նշենք, որ Լևենթ Այդինը Պուտինի պատկերով և «Հեզությունը մեր ամեն ինչն է» գրառումով բլուզով ներկա էր գտնվել «Անթալիասփոր» ակումբի հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստ Սամուել Էտո'Օ-ի պաշտոնական ներկայացմանը:

Նմանատիպ նյութեր