1207 դիտում
12:00 14-07-2015
Իսրայելի վարչապետը հորդորել է միջազգային միջնորդներին զերծ մնալ Իրանի հետ համաձայնագիր ստորագրելուց
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային միջնորդներին, այդ թվում` արևմտյան առաջատար պետություններին հորդորել է զերծ մնալ Իրանի հետ համաձայնագիր ստորագրելուց:
Նա իր Twitter-ում պարսկերենով կոչ է արել թույլ չտալ, որ Թեհրանը ատոմային ռումբ ստեղծի: Այնուհետև նշել է, որ Իրանը սպառնում է ոչնչացնել Իսրայելը, իսկ այդ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսում է Միացյալ Նահանգներին դիմակայելու անհրաժեշտության մասին` անկախ համաձայնագրի ստորագրումից: Նեթանյահուն հիշեցնում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 2012թ-ի իր հայտարարությունը և հիմա էլ վստահ է, որ Իրանի` միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը «կարմիր գիծ» է, որը չի կարելի անցնել:
Թեհրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթի է:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
16:21 26-11-2023
ՀԱՄԱՍ-ը բողոք է հղել միջնորդներին՝ կապված Իսրայելի կողմից Գազայում հրադադարի խախտման հետ
3313 դիտում
10:51 27-05-2021
Պարտավորեցնել ձեռնպահ մնալ փաստաթուղթը ստորագրելուց. փաստաբանները դատի են տվել Փաշինյանին. «Հայկական ժամանակ»
3623 դիտում
09:55 18-10-2017
Ուզում են տեսնել, թե ով է լինելու վարչապետը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելուց հետո. «Ժամանակ»
Այս բաժնից
1147 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1114 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1138 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան