211652_close_icon
views-count3880 դիտում article-date 19:22 14-07-2015

«Երկիր Զաբախա»` բոգդանովկացիները և Բոգդանովկայի (Նինոծմինդա) հասարակական-մշակութային կյանքը. տեսանյութ

Մեր օրերում շատերն են այցելել Վահան Տերյանի տուն թանգարան (Ջավախք, գ. Գանձա), «Պոեզիայի տերյանական օրեր» ավանդական տոնահանդես (հուլիսի նախավերջին կիրակի), Ախալքալաքի գավառագիտական թանգարան, Նինոծմինդայի Մարտական փառքի թանգարան, իսկ Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանային «Արշալույս» թերթը կես դարից ավելի եղել է յուրաքանչյուր ընտանիքի սիրելի «այցելուն»: Քչերը, սակայն, գիտեն, թե երբ և ինչ հանգամանքերում են ստեղծվել Ջավախքում վերոնշյալ հոգևոր արժեքները: Հաղորդում այն մասին, թե ինչպես 1940-ական թթ. Գանձայի փոստային աշխատակից մանկահասակ մի պատանի հետագայում դարձավ Ջավախքում 1967 թ. ի վեր անցկացվող «Պոեզիայի տերյանական օրեր» ավանդական հանդիսույթի, Ախալքալաքի գավառագիտական թանգարանի (1958 թ., Ջավախք, ք. Ախալքալաք), «Արշալույս» թերթի (1966 թ.), Նինոծմինդայի (Բոգդանովկա) Մարտական փառքի թանգարանի, Վահան Տերյանի տուն-թանգարանի (1957 թ., Ջավախք, գ. Գանձա), Վիկտոր Հովսեփյանի տուն թանգարանի (Ջավախք, գ. Հեշտիա) «Փարվանա» գրական ակումբի և համանուն թերթի (Բոգդանովկայի շրջան), «Գանձա» թերթի և այլնի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը, ինչպես և հազարավոր հասարակական-մշակութային միջոցառումների, հրապարակախոսական, գրական հոդվածների, ակնարկների ու սատիրական նյութերի հեղինակը: Նաև այն մասին, թե ինչպես է Բոգդանովկայի շրջկոմի առաջին քարտուղար Վ. Քոչոյանը 1978 թ. ուզեցել վերացնել Գանձայում անցկացվող «Պոեզիայի տերյանական օրեր» ավանդական տոնահանդեսը, և ինչպես է հաջողվել այն կրկին դարձնել շարունակական: Վերոնշյալի մասին զրուցում ենք հենց իրեն` Ջավախքի մշակութային-հասարակական կյանքի շուրջ կեսդարյա կազմակերպիչներից ու երախտավորներից և նշյալ հոգևոր-մշակութային հաստատությունների, պարբերականների հիմնադիր կամ համահիմնադիր, Ջավախքի մշակութային կյանքին նվիրված մի քանի գրքերի հեղինակ (Բոգդանովկայի շրջան, տեղեկագիրք, Բոգդանովկա, 1992 (համահեղինակ), Ջավախքը իմ հոգու աչքերով, Երևան, 2005, Չմոռացվող հանդիպումներ (հուշամատյան), Երևան, 2014 և այլն), Գանձա գյուղի արժանավոր զավակ Մոլիկ Սեդրակյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր