211652_close_icon
views-count1668 դիտում article-date 20:00 14-07-2015

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Զինվորական կոլեկտիվը` որպես կարգապահության ամրապնդման դարբնոց» թեմայով կոնֆերանս

Հուլիսի 14-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս "Զինվորական կոլեկտիվը` որպես կարգապահության ամրապնդման դարբնոց" թեմայով, որին մասնակցում էին բանակի համապատասխան բաժինների սպայակազմը, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի պաշտոնատար անձինք, սերժանտական խորհուրդների նախագահներ, հոգևոր սպասավորներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքների մեկնարկին քննարկվող թեմայի շուրջ իր մոտեցումներն ու նկատառումներն է ներկայացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` կարևորելով կոլեկտիվների դերը զինվորական կենսագործունեության բոլոր ուղղություններում: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես այնպիսի հանգամանքների վրա, ինչպիսիք են ստորաբաժանումների և անհատական պատրաստությունը, գիտելիքների ձեռքբերումն ու մասնագիտական վարպետության կատարելագործումը, հասարակական ակտիվների գործունեությունը: Պաշտպանության նախարարի խոսքին հաջորդել են բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալի, զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների ելույթները: Ելույթները ընդմիջվել են ակտիվ քննարկումներով, հնչել են առաջարկություններ, ներկաներն էլ կիսվել են իրենց փորձով: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր