1348 դիտում
11:29 16-07-2015
Օբաման ու Պուտինը հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը` այն բարձր գնահատելով: Այս մասին հաղորդել են Կրեմլի աղբյուրները` նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սպիտակ տան նախաձեռնությամբ:
Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը Իրանի հետ պայմանավորվածություններն իրականացնելու շրջանակում գործակցությունը շարունակելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու ոլորտում պատրաստակամություն են հայտնել:
Սպիտակ տան մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու Մոսկվայի ավանդի համար:
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
15:40 23-06-2015
Իրանը անվստահություն է հայտնել, որ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը ժամանակին կկնքվի
2989 դիտում
17:22 15-08-2020
Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը
Այս բաժնից
706 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
829 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում