211652_close_icon
views-count1636 դիտում article-date 17:30 16-07-2015

Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլյումենտալ. ՖԻՖԱ-ին մաֆիայի հետ համեմատելը վիրավորական է հենց մաֆիայի համար

Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլյումենտալը անդրադարձել է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալին: «Ըստ էության, հետաքննության արդյունքները ցույյց տվեցին, որ ֆուտբոլի գլխին կանգնած է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը իսկական մաֆիայի պես է գործում: Այդ տերմինը օգտագործելով, մի բանում միայն վստահ չեմ. միգուցե այդ համեմատությունը վիրավորական է հենց մաֆիայի՞ համար: Մաֆիոզները երբեք կոռուպցիայով այդքան բաց ու անամոթաբար չեն զբաղվում: Մեղադրական ակտը մեզ ցույց է տալիս հանցավոր կազմակերպության դեմքը: Եվ ես հարցեր ունեմ. ո՞վ կարող էր իմանալ կատարած հանցագործությունների մասին, ե՞րբ այդ մասին իմացան, և ինչո՞ւ նախկինում դրա դեմ քայլեր չեն ձեռնարվել: Այս հարցերը ուղղված են ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային», ասել է սենատորը:

Նմանատիպ նյութեր