211652_close_icon
views-count838 դիտում article-date 14:31 19-06-2024

Հունիսի 12-ը Մարտի 1-ի հետ համեմատելը պայմանավորված է եղել անձով. Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ի դեպքերը Մարտի 1-ի հետ համեմատելը զուտ անձի պատճառով է տեղի ունեցել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Մարտի 1-ը բացահայտելու լիարժեք հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու։ Այդ մարդն ի՞նչ էր ասում Մարտի 1-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագները»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի համեմատությունը զուտ անձի հետ է կապված եղել, զուտ փողոցում իրականացնող անձի գործողությունների։

Սրբազանն ասաց, թե ինքն այն մարդը չէ, որ Մարտի 1-ի քաղաքական գնահատական տա։ «Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր  հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է, թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ը Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկն է։

Նմանատիպ նյութեր