6867 դիտում
18:16 16-07-2015
Երբ մարտի են բռնվում կանայք. 30-ամյա Արևիկը դաժան ծեծի է ենթարկել եւ ճանկռոտել Մարիամին
30-ամյա Արևիկ Ղարախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ս. Տարոնցի 1-ին շենքի 4-րդ հարկի միջանցքում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քաշել է Մարիամ Իսահակյանի մազերից, ճանկռել դեմքը, ձեռքով հարվածներ է հասցրել նրա գլխին, ոտքով հարվածել կրծքավանդակի աջ կողային հատվածին:
Աջից 9-րդ կողոսկրի փակ կոտրվածքով ուղակցված կրծքավանդակի փակ վնասվածքի, վերին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքերի, ձախ հոնքի դրսային, շրթունքների միացման շրջանի ձախ կեսի քերծվածքների, աջ նախաբազկի միջին երրորդականի առաջային մակերեսի, ձախ ազդրի ստորին երրորդականի կողմնային մակերեսի արյունազեղումների ձևով դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3853 դիտում
15:11 15-02-2020
Երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր. Արմեն Աշոտյան
2213 դիտում
16:00 22-03-2016
Նարեկը Մարիամին հրել-գցել է մեխերով տախտակների վրա եւ դաժան վերաբերմունք դրսեւորել
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»