211652_close_icon
views-count25932 դիտում article-date 21:06 16-07-2015

Հրայր Թովմասյանի վարորդը, իր շեֆին օգտագործելով որպես «զրահաբաճկոն», խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ Հայաստանում ընդունվեց օրենք, որ պետք է վարորդները մեքենաները վարելու ժամանակ կապեն ամրագոտիները: Ազգային ժողովի որոշ պատգամավորներ կուրծք ծեծելով hայտարարում էին, թե դա առաջին հերթին բխում է վարորդի շահերից, իսկ որոշ ջատագովներ էլ հայտարարում էին, թե ամրագոտին կապելով՝ դառնում են անվտանգ երթևեկության «մունետիկ»: Երբ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների, ուժային կառույցների ներկայացուցիչների ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին փաստող տեղեկություններ է հրապարակում լուսանկարների և տեսանյութերի օրինակով, այդ մարդիկ մի իսկական վայնասուն են կապում՝ հայտարարելով թե՝ դա պատվեր է: Մենք հիմնականում հրապարակում ենք այն պաշտոնյաների օրինախախտումները, ովքեր ընդունել են այդ օրենքները: Այսօր՝ հուլիսի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում Toyota մակնիշի 007 OO 01 պատգամավորական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը այն վարում առանց ամրագոտու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանին: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան քայլեր կկատարի և օրինախախտ վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր