1897 դիտում
13:32 17-07-2015
Տան բակում աճեցված և խնամված կանեփի թփերն արմատախիլ արվեցին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Նոյակերտ գյուղի սկզբնամասից Արարատի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ին և 1968 թ. ծնված Վարշամ Բ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով:
Վարշամ Բ.-ի անձնական խուզարկությամբ և նրա վարած ավտոմեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Գագիկ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է փայլաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով 5.1 գ կշռով զանգված:
Գագիկ Մ.-ն բացատրություն է տվել, որ թմրամիջոցը պատրաստել է Ավշար գյուղի իր տանը աճեցրած, մշակած և խնամած կանեփի բույսի թփերից:
Վերջինս նաև նշել է, որ իր պատրաստած թմրամիջոցից հուլիս ամսվա սկզբներին երկու անգամ հյուրասիրել է Վարշամ Բ.-ին:
Հուլիսի 15-ին, ժամը 22.50-ի, Գագիկ Մ.-ի տան բակից հայտնաբերվել, արմատախիլ է արվել կանեփանման մշակված և խնամված բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
14:57 01-06-2015
Հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր՝ խնամված և մշակված
1798 դիտում
10:05 30-05-2014
Ջերմատանն աճեցված պտուղ-բանջարեղենը վտանգավոր է․ ՀԱ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան