1796 դիտում
10:00 18-07-2015
Մենք պետք է նկարենք այնպիսի ֆիլմեր, որոնք շատ քիչ մարդիկ են հասկանում, բայց սովորեցնենք մտածել, անհանգստանալ. Խաչատրյան «Առավոտ»
«Առավոտը» ներկայացրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի մամլո ասուլիսը: Ռեժիսորն ասել է, թե Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է:
«Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կատակերգություններ, ռաբիս երաժշտություն: Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պիմիտիվ արվեստը, պարզ նախադասությունները: Մենք պետք է նկարենք այնպիսի ֆիլմեր, որոնք շատ քիչ մարդիկ են հասկանում, բայց սովորեցնենք մտածել, անհանգստանալ, դժգոհել, չընդունել ու կռիվ տալ»,- ասել է Խաչատրյանը` տեղեկացնելով, թե դիմել են քաղաքապետարան՝ իրենց կենտրոն հատկացնելու խնդրանքով:
«Նպատակ ունենք զբաղվելու 7-8 տարեկան երեխաների մշակութային կրթությամբ: Կինոն շատ ուժեղ զենք է, հատկապես փոքր ազգերի համար», -հավելել է նա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
Այս բաժնից
868 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
907 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1747 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»