20160 դիտում
23:00 18-07-2015
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինի վարորդն ու ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 8/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Կարինա Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 34 QN 086 համարանիշի և 51-ամյա Ռոբերտ Հարությունյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ML 446 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդի ծնողները Երևանի բնակիչներ 61-ամյա Լևոն և 58-ամյա Թամարա Պողոսյանները ինչպես նաև Volkswagen-ի վարորդ Ռ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+