211652_close_icon
views-count1814 դիտում article-date 16:07 20-07-2015

Քաղաքական խորհրդատվություններ՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև

Հուլիսի 17-ին Ստեփանակերտում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև: Հանգամանալից քննարկվեցին երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Խորհրդատվությունը շարունակվեց ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այնուհետև խորհրդատվության մասնակիցները հանդիպեցին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրին իրենց քննարկումների բովանդակությունը և արդյունքները:

Նմանատիպ նյութեր