211652_close_icon
views-count5765 դիտում article-date 19:51 21-07-2015

Ռուսաստանում ուղևորները տրամվայից դուրս են շպրտել հոգևորականին. տեսանյութ

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Ռուսաստանում: Սվերդլովսկի շրջանի Նիժնի Տագիլ քաղաքում տրամվայի ուղևորները համատեղ ուժերով տրամվայից դուրս են շպրտել հարբած հոգևորականին: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տրամվայի վարորդը ուշադրություն է դարձրել հոգևորական ուղևորի վրա, որը մինչև տրամվայ նստելը կանգառում նստած, շշից շամպայն է խմել և ծխել: «Որոշեցի դա նկարել: Սակայն հոգևորականին դա դուր չեկավ, նա ներխուժեց վարորդական խցիկ և ծեծկռտուք հրահրեց», պատմել է վարորդը: Ուղևորները և անցորդները կռվարար հոգևորականին «չեզոքացրել» են և տրամվայից դուրս շպրտել: Ռուսական Ուղղափառ եկեղեցին արձագանքել է միջադեպին՝ հայտարարելով, որ այդ հոգևորականը իրենց եկեղեցու սպասավոր չէ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր