Չեչնիայում անդունդն է գլորվել ուղևորների տեղափոխող միկրոավտոբուսը. կա 7 զոհ, 6 վիրավոր
Չեչնիայի Վեդենի շրջանում երեկ երեկոյան ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորների էր տեղափոխում, դեռևս չպարզված պատճառներով գլորվել է անդունդը:
Չեչնիայում ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչ Տիմուր Տայսումովի խոսքով՝ զոհվել է 7 մարդ, ևս 6 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Բոլոր մահացածները կանայք են: Վթարը տեղի է ունեցել Խարաչոյ բնակավայրի մոտով անցնող մայրուղու 15-րդ կմ-ի վրա: