211652_close_icon
views-count1576 դիտում article-date 13:56 22-07-2015

Թուրքիայում վրդովված ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում օրեր առաջ Սուրուչիում իրականացված ահաբեկչությունից վրդովված մի խումբ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարներն այրել են աղբամաններ և իրավապահների վրա նետել դյուրավառ խառնուրդով շշեր ու քարեր, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենա է կիրառել: Քաղաքում մոբիլիզացվել են հատուկջոկատայինների հավելյալ ստորաբաժանումներ՝ զրահապատ մեքենաներով։

Նմանատիպ նյութեր