211652_close_icon
views-count1042 դիտում article-date 09:34 29-04-2024

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև, հայտնում է Грузия Online-ը։

Ցուցարարները փորձել են բարձրանալ երկուշաբթի իշխող կուսակցության հանրահավաքին նախապատրաստված բեմահարթակ։ Բեմը հսկում են ոստիկանները։

Արդյունքում փոքր բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ։ Ցուցարարները իրավապահներից խլել են շենքի դիմաց տեղադրված ցանկապատի մի մասը։

Հանրահավաքի մասնակիցների մեծ մասն այժմ խորհրդարանի դիմաց է։ Մի քանի հարյուր ոստիկաններ կարգուկանոն են պահպանում։ Դրանք հիմնականում տեղակայված էին այն պարիսպների երկայնքով, որոնք տեղադրվել էին վաղվա հանրահավաքի համար, որը կազմակերպել էր «Վրացական երազանք»-ը։ Ոստիկանները ցույցի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ բեմին։ Տարածքում հերթապահություն են իրականացնում նաեւ հատուկ ջոկատայինները։

Վրաստանի ՆԳՆ-ն իր կայքում հրապարակել է հայտարարություն, որում կոչ է անում մարդկանց դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների ազատության սահմաններից և չքանդել խորհրդարանի առջև տեղադրված բեմը։ «Օրենքի ցանկացած խախտում ոստիկանության կողմից անհապաղ կկանխվի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր